вторник, 17 мая 2016 г.

ՍԱԹԵՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
ՆԱԽՇԱԶԱՐԴ ՁՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Ճերմակաթույր ամպի մեջ հավաքվել էին ձյան փաթիլները: Նրանց այստեղ էր հրավիրել Ձյունե փերին: Բնության տերը հրամայել էր, որ փերինիր աշխատանքը լավ կատարի, և անմիջապես ձյուն նվիրի երկրին, որն աշնան դեղին տերևներից ու անձրևներից հոգնել է և անհամբեր սպասում է նոր տարվա գալուստին:
Այդ նոր տարին շատ կամակոր է, անպայման ցանկանում է, որ իր գալուստին ձյուն տեղա, և Ձմեռ պապը գա: Ձյունե փերին բարձրացրեց իր սառցե ցուցիչը և ձևավորեց այն փաթիլին, որի ծայրերը եղևնու ճյուղեր են հիշեցնում, այ այսպես`
Եվ ասաց.
–  Դու այն փաթիլն ես, որը մարդկանց կհիշեցնի եղևնու գոյության մասին, և մարդիկ կզարդարեն այն կանաչ ծառը, որ նման է քո ճյուղերին և դու ուրախություն կպարգևես:
Հետո ամպը սահեց երկնակամարով, և ցած թափվեցին եղևնաճյուղ փաթիլները:
Ապա Ձյունե փերին բարձրացրեց իր սառցե ձողն ու ձևավորեց այն փաթիլներին, որ այ այսպիսին էին` հետաքրքիր է չէ՞, կարծես նավի ղեկ լինի և կողմնացույցի սլաքներ: Դրանք ցույց են տալիս ժամանակը և մարդիկ հիշելու են իրենց անցյալն ու սպասեն ապագային, չէ՞ որ նոր տարին կսկսվի ուղիղ տասներկուսին:
Ապա ամպը ծանրաբեռնվեց փաթիլներով, և երկիր թափվեցին ժամանակ ցույց տվող փաթիլները: Եվ երջանկություն պարգևեցին:
Մեկ անգամ էլ ձեռքը վերցրեց սառցե ձողը Ձյունե փերին: Այս անգամ հավաքվեցին փաթիլները, որ այսպիսին էին:
Զարմացավ փերինիր ստեղծած ձյունիկի պատկերից և հասկացավ, որ ձյունիկի թևիկները նման են աղավնու թևերին և ուղարկեց երկիր այն ձյունիկները, որոնք խաղաղություն կտան մարդկանց:
Ձյունե փերին այդպես շարունակ տարբեր նախշազարդեր հնարեց ձյունիկների համար և ուղարկեց երկիր: Ապա հոգնած գնաց քնելու: Իր աշխատանքը վերջացրել էր, մնացածը Ամանորը կշարունակի:


ԾԱՂԿԱԾ ՄՈԼՈՐԱԿՆԵՐ

Աստղաբույլերը, որ ողկուզվել են երկնքում, գեղեցիկ հանգրվան են այն թագավորության, որ սովորական աչքով անտեսանելի է, բայց երբ երազում ես, մտքով կտեսնես ամրոցները, որ կառուցել են կարմիր, կապույտ և կանաչ թզուկները:
Կարմիր թզուկը` իր երկար, բարակ, կարմիր քթով, թագավորում է Կարմիր աստղի վրա, որ առկայծում է հեռուներիցու կարմրահուր լույս տարածում: Ամրոցի պատերի ներսում ապ-րում են ամենատաք զգացումները, որ միմյանց հետ զրուցում են, երգում, պարում և նրանց այդ շփումից կարմիր գույնն է ծնվում և հուրհրատում:
Կանաչ թզուկը` կանաչ կլորքթով, իր մոլորակում այնքան ծառ է տնկել, և բոլորը այն-քան կանաչ տնակներ են կառուցել, որ մոլորակը միայն կանաչ է երևում: Բնակիչներն ամ-բողջ օրըշրջում են այգիներում և կանաչ, մաքուր երանությամբ լցվում:
Կապույտ թզուկը` իր կապույտ ծուռումուռքթով ապրում է կապույտ մոլորակի վրա: Նա միայն ծաղիկներ է սիրում, և իր մոլորակը պատել է մանուշակներով, որ բուրում են և նուրբ ու գարնանային զգացումներ տալիս մոլորակի բնակիչներին:
Բայց մի անգամ, փոթորիկ դարձած, եկավ չար կախարդը: Նա քամի ու աղմուկ բե-րեցիրհետ` խանգարելով թզուկների հանգիստը: Այդ չար կախարդը չէրսիրում, որ երջանիկ էին ապրում: Նա անպայման ուզում էր խանգարել և այդ պատճառով նրան չէինսիրում և նաև վախենում էին, իսկ նրան այդ դուր էր գալիս: Այժմ էլ եկել և թզուկներից տուրք էր պահան-ջում: Եթե չտան, նա իր աղմկոտ, ու ամեն ինչ քանդող փոթորիկը բաց կթողնի մոլորակների վրա:
Կախարդը նրանց խոստացավ, որ եթե չտան տուրքերը, ապա երաշտ կբերի և կչորա-նան կանաչ տնկիները, կարմիր վարդերն ու կապույտ մանուշակները:
Կանաչ քիթը ավելի կանաչեց և սկսեց փխրեցնել առանց այն էլ շատ փխրուն` իր մոլո-րակի հողը: Եվ տնկեցնոր կանաչ տնկիներ` ավելացնելով կանաչը:

Կարմիր թզուկը բարկացավ, կարմրատակեց, և իր կարմիր քիթըտրորելով գնաց իր կարմիր մոլորակի կարմիր ավազների մեջ գեղեցիկ վարդեր աճեցնելու:
Կապույտ թզուկն այնքան շատ կապույտ մանուշակներ ուներիր մոլորակում, որոտք դնելու տեղ չկար, նայում էր ու թախծում, նայում էր ու թախծում:
Վերջապես թզուկները որոշեցին խորհուրդ հարցնել ծեր մոլորակից: Նրանք` թզուկնե-րը, շատ էին հարգում այդ մոլորակի տիրոջը, որուներ դարերի իմացություն: Ծերուկընստում էր իր մոլորակի ամենաբարձր կետում, և սպիտակ մորուքը հասնում էր լանջերին:
Եվ ասաց ծերունին.
–  Քնար համաստեղության աստղի վրա ապրում է մի աղջիկ, որ սրինգէ նվագում, իսկ աստղիկներն ապրում են նրա դյութիչ երաժշտության ներքո: Ձեզ կօգնի Քնար համաստե-ղության փերին: Նա կնվագի իր սրինգը, ու չար կախարդի չարությունը կոչնչանա:

Թզուկները տխրեցին: Նրանցից ոչ մեկը թևերչուներ, որ հասներ Քնար համաստեղու-թյուն:
–  Մենքթևերչունենք,–  միաբերան ասացին թզուկները:
–  Բայց դուք ունեք բարի ցանկություններ, իսկ բարի ցանկությունները կկատարվեն ավելի արագ, քան` չարինը: Չնայած, ես կարող եմ ձեզ օգնել, իմ մոլորակի աստղաթիռը ձեզ կհասցնի Քնար:
Ուրախացան թզուկները: Տեղավորվեցին աստղաթիռի հարմարավետ նստատեղերին և ճանապարհորդեցին միջմոլորակային տարածության մեջ դեպի Քնար: Դժվար չէր գտնել Քնար համաստեղությունը: Այն փայլում էր ու լարերից հնչյուններ էին տարածվում տիեզեր-քում: Այ այսպես` ճը¯նկ... ճը¯նկ... ճը¯նկ...
Ոսկեհուր փերին նրանց բոլորովին էլ չմերժեց: Նա կարծես գիտեր ու պատրաստ էր օգնելու: Իր դյութիչ սրինգի հնչյունները տարածելով` նա թռավ-հասավ Թզուկ համաստեղություն և հեռացրեց չարի ազդեցությունը: Կախարդը տեսավ, որ թզուկներն այնքան էլ հիմար չէին, և գտան իրեն հաղթելու գաղտնիքը, և հեռացավ տիեզերքի խորքերը, որոնելունոր գալակտիկա, որի վրա կիշխի:
Տոն հուրհրաց թզուկների համաստեղության տարածքում: Հրավառություն էր: Փայլա-տակում էին աստղիկները և պարում Ոսկեհուր փերու երաժշտության ներքո: Տնկիները, վար-դերն ու մանուշակները ժպտում էին ու հոտավետ բուրում:

Սաթենիկ Ղազարյան «Կետը, որ ուներ հրաշք շատրվան»

Օվկիանոսի ջրերում լողում էր կետ ձուկը: Նա լողում էր ու ջուր խմում, լողում էր ու ջուր խմում և ամեն անգամ տեսնում էր , որ իր խմած ջուրը դուրս է գալիս իր գլխի վերևի: Շատ անհանգստացավ կետ ձուկը: Մտածեց.
- Մի՞թե ինքը չի կարողանալու ջուր խմել,իր խմած ողջ ջուրն անընդհատ ետ է լցվում օվկիանոս: Այսպես ինքը ծարավ կմնա…Գուցե հիվա՞նդ է և չգիտի՞: Չէ, այսպես չի կարելի, հարկավոր է գնալ բժշկի:
Կետ ձուկը լողաց բժշկի մոտ:
-  Ի՞նչ է պատահել , - հարցրեց բժիշկը:
-  Պատկերացնու՞մ եք, որքան ջուր եմ խմում, միևնույն է, մնում եմ ծարավ: Իմ խմած ամբողջ ջուրը ետ է լցվում օվկիանոս:
Բժիշկը բերեց աստիճանը, դե որովհետև կետ ձուկը շա~տ մեծ է, հսկա, և բարձրացավ կետ ձկան վրա : Հետո կետ ձուկը ջուր խմեց  և այդ նուն պահին էլ մի հսկա ջրի շիթ դուրս եկավ կետ ձկան գլխի վերևի անցքից ու այդ փոքրիկ բժշկին նետեց ներքև:
-  Դե ի՞նչ, - հարցրեց վախեցած կետ ձուկը:
-  Ի՞նչ, ի՞նչ, ասելու բան էլ չէ, բայց պետք է ասեմ, քո գլխի վրա, անմիջապես կենտրոնում, մի մեծ անցք կա և քո խմած ջուրը դուրս է գալիս այդ անցքից,- շատ, շա~տ լուրջ բացատրեց բժիշկը:
-Վա~յ… վա~յ…վա~յ, իմ խեղճ գլուխ…- լաց եղավ կետ ձուկը,- օգնեք ինձ, խնդրու~մ եմ:
Բժիշկը մի լավ մտածեց, հետո մի մեծ խցան բերեց, բարձրացավ աստիճանով և այդ մեծ խցանը մուրճով մտցրեց կետ ձկան գլխին գտնվող անցքի մեջ:
-Վերջ, դու փրկված ես, կարող ես և լողալ, և ինչքան սիրտդ ցանկանա ջուր խմել,- ասաց բժիշկը:
Կետ ձուկն ուրախ - ուրախ լողաց օվկիանոսի ջրերում: Երբ ծարավեց, մի լավ ջուր խմեց: Ջուրը հավաքվեց նրա հսկա ստամոքսում և միանգամից հրեց խցանն ու դուրս ժայթքեց: Կետ ձուկը նորից վախեցավ , որ խցանն իրեն չօգնեց, իսկ մոտ լողացող շատ փոքրիկ ձկնիկներ ուրախացած բացականչեցին.
-  Ի~նչ գեղեցիկ շատրվան է, այդպիսի շատրվան միայն դու ունես` կետ ձուկ:
Կետ ձուկը հպարտացավ իր շատրվանով և որոշեց, այլևս սիրել ու պարծենալ իր ունեցած հրաշքով, չէ՞ որ նման շատրվան ոչ մի ձուկ չունի : Այն միայն իր հրաշքն է:

Комментариев нет:

Отправить комментарий