четверг, 21 апреля 2016 г.

Ռոդարիական  օրեր մեր կրթահամալիրում.
Չորրորդ դասարանցիները առաջին դասարանցիների համար պատմում են Ջաննի Ռոդարիի հեքիաթներից...


































понедельник, 11 апреля 2016 г.






Ջաննի Ռոդարի


Ջաննի Ռոդարի

Կենսագրություն

Ծնվել է հյուսիսային Իտալիայում, Օրտա լճի ափին գտնվող Օմեն քաղաքում։ Նրա հայրը հացթուխ էր և մահացավ, երբ Ջաննին 10 տարեկան էր։ Ջաննիին և նրա երկու եղբայրներին մեծացրել է մայրը։ Ջաննին ճեմարան է հաճախել Սևեսո քաղաքում և 17 տարեկան հասակում ստացվել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է Վարեսե մարզի գյուղական դպրոցներում։ Նա սիրում էր ջութակ նվագել և ընթերցել այնպիսի հեղինակների երկեր, ինչպիսին են ՆիցշենՇոպենհաուերըԼենինը և Տրոցկին։
1939 թ. նա կարճատև ուսանել է Միլանի համալսարանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա վատառողջության պատճառով ազատվեց զինվորական ծառայությունից։ Ֆինանսական նեղ դրության մեջ լինելով նա աշխատանքի անցավ «Ֆաշիստների տանը»՝ Բենիտո Մուսոլինիի վարչական գրասենյակում։ Նա նաև ֆաշիստական կուսակցության անդամ դարձավ։ Երկու լավագույն ընկերներին և եղբորը՝ Ցեզարին (տանջամահ է եղել գերմանական համակենտրոնացման ճամբարում) կորցնելուց հետո Ջաննին 1944 թ. անցավ ընդհատակյա իտալական կոմունիստական կուսակցության շարքերը։
1948-ին նա կոմունիստական ամսագրի լրագրող էր և սկսեց մանկական գրքեր գրել։ 1950-ին դարձավ Հռոմում տեղակայված «Իլ Պիոներե» մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ 1953 թ. ամուսնացավ Մարիա Թերեզա Ֆերետիի հետ, 1957 թ. ծնվեց նրանց դուստրը՝ Պաոլիոն։ Այդ տարի նաև Ռոդարին հաջողությամբ հանձնեց պրոֆեսիոնալ լրագրողի քննություն։
1966-1969 թթ. նա ակտիվ զբղվում էր երեխաների համար տարբեր նախագծերով։ 1970 թ. նա ստացավ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի և այնուհետև լայն ճանաչում ձեռք բերեց որպես 20-րդ դարի լավագուն մանկագիրներից մեկը։
1979-ից սկսեց վատանալ նրա առողջական դրությունը և նա այլևս գրեթե չէր գրում։ Ռոդարին մահացավ 1980 թվականին, Հռոմում՝ վիրահատարանում։

вторник, 5 апреля 2016 г.