Ինչպես ասել է մեծ փիլիսոփա Լուկիոս Սենեկան` «Սովորեցնելով ուրիշներին սովորում ենք մենք` ինքներս»...
Այսօր երկարացված օրվա դասավանդողների հետ սեմինար անցկացրեց հատուկ մանկավարժ, լոգոպեդ Սուսաննան: Նա ընդգծեց ջրի օգտակարությունը մարդու նյարդային համակարգի և ներաշխարհի խաղաղության համար, խաղի միջոցով մեզ ցույց տվեց ջրի էներգիան և ուժը: Քննարկեցինք մանկավարժական որոշ հարցեր, սովորողի դաստիարակության մի շարք մեթոդներ ու ձևեր: Բերեցինք գրքերից և առօրյա կյանքից օրինակներ, փորձեցինք վերլուծություններ անել: Այսօրվա սեմինարը իր դրական էներգիայով և մանկավարժական խաղերի հագեցվածությամբ մեծ բավականություն պատճառեց մեզ և մենք ցանկություն հայտնեցինք, որպեսզի նմանօրինակ հանդիպումներ հաճախ լինեն:
Սեմինարից մեծ էներգիա ստացած, չնայած անձրևոտ եղանակին, բավականին ջերմ ու առույգ եկանք դասարան և նույն տրամադրությունը շարունակվեց ամբողջ օրվա ընթացքում: Շնորհակալություն կազմակերպիչներին և իհարկե, սիրելի Սուսաննային: