воскресенье, 29 мая 2016 г.

  

 Ուսուցիչ պարոններ ու քույրեր, զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը։ Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է։ Սխալ ուղղությամբ՝ ազգ մը կը խորտակեք վերջը։ 


четверг, 19 мая 2016 г.


ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԾՐԱԳԻՐ
 ա. 
Մայիսի 30-հունիսի 10
Քրիստինե Հովսեփյան և 4-րդ դասարան 

Ինչպես գիտենք, մայիսի 30-ից մինչև հունիսի 10-ը ընկած ժամանակահատվածում մեզ մոտ  ամառային ուսումնական ճամբար է: Այս ընթացքում մենք կատարում ենք նախագծային ծրագրով աշխատանքներ, որի նպատակն է ազատ և հետաքրքիր կազմակերպել ուսումնական  պրոցեսը:
Ահա մեր ծրագիրը՝
Մայիս 30_Երկուշաբթի
14:20-15: 00- շախմատ, տրամաբանական խաղեր
15:00-15:30-ճաշակեսցուք խաղաղութեամբ
15:30-16:00-ընթերցանություն (առակներ, առասպելներ)նաև դերերով
16:00-16:45- հեծանիվ, բակային խաղեր
16:45-17:00 –դասասենյակի մաքրություն,ճանապարհ դեպի տուն

Մայիս 31_Երեքշաբթի
14:20-15:00- Ճանաչենք հայ ժամանակակից գրողներին (Սաթենիկ Ղազարյանի հեքիաթների ընթերցում, վերլուծում)
15:00-15:30-ճաշակեսցուք խաղաղութեամբ
15:30-16:10 բնագիտական և տեխնոլոգիական գործունեություն
16:10-16:45 բակային խաղեր՝ հեծանիվ, ֆուտբոլ
16:45-16:45-դասասենյակի  մաքրություն,ճանապարհ դեպի տուն

Հունիս 1_Չորեքշաբթի
14:20-15:00-Մանուկների Աստվածաշնչի ընթերցում, քննարկում
15:00-15:30-Ճաշակեսցուք խախաղութեամբ
15:30-16:45- Սաթենիկ Ղազարյանի «Գիշերային երգիչը» հեքիաթի ընթերցում դերերով, ռադիոնյութի պատրաստում
16:45-17:00- դասասենյակի մաքրություն,ճանապարհ դեպի տուն

Հունիս 2_Հինգշաբթի
14:20-15:00- տեխնոլոգիական գործունեություն, (պատրաստում ենք գրչաման)
15:00-15:30-ճաշակեսցուք խաղաղութեամբ
15:30-16:10 Խաղեր՝ «Գտիր ասացվածքը», շախմատ
16:10-16:45 բակային խաղեր՝ հեծանվասպորտ, ցատկապարան
16:45-17:00 դասասենյակի մաքրություն, ճանապարհ դեպի տուն

Հունիս 3_Ուրբաթ
14:20-15:00- Point ծրագրով կնկարենք մեր ընտրած հերոսին (մանկագիր Սաթենիկ Ղազարյանի հեքիաթներից)
15:00-15:30-Ճաշակեսցուք խաղաղութեամբ
15:30-16:00- բանաստեղծությունների ընթերցում, վերլուծում (վերլիբր, հանգավոր )
16:00-16:45-բակային խաղեր՝ հեծանիվ, ցատկապարան
 16:45-17:00-դասասենյակի մաքրություն, ճանապարհ դեպի տուն






Ամառային ճամբար 
 2-րդ շաբաթվա ծրագիր

Գործունեության ձևեր

1. Հեծանվասպորտ, վազք, մարմնամարզություն, ցատկապարան (մրցույթների կազմակերպում մյուս խմբերի հետ)
2. Կարդում ենք Սաթենիկ Ղազարյանի հեքիաթները, (ռադիոնյութերի պատրաստում)
3. Ընթերցանություն (սեփական ստեղծագործությունների ընթերցում, վերլուծում
4. Ճամփորդություններ, թափառումներ այգիներով
5.Տեխնոլոգիա, նկարչություն
6.Սեղանի խաղեր, շախմատ
7.Լող
8.Երաժշտության ունկնդրում(կնվագեն նաև երեխաները, ովքեր հաճախում են դաշնամուրի դասընթացների)
9.Ուսումնական խաղերի կազմակերպում (հոդակապով բառեր  և հայերենի խոսքի մասերը՝ գոյական, ածական, բայ) թեմաներով 
10. «Վիտամիններով» գործունեություններ՝ տեղեկություն մրգերի մասին, (երեխաները կպատմեն, թե որ միրգը ինչ վիտամիններ է պարունակում և ինչ օգտակար հատկություն ունի, այնուհետև կպատրաստենք ուրախ աղցաններ)

Մեդիալրագրության խումբն այցելեց Ռոքսիին և նրա ձագուկներին...
Ունկնդրեք այստեղ՝




вторник, 17 мая 2016 г.

ՍԱԹԵՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
ՆԱԽՇԱԶԱՐԴ ՁՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Ճերմակաթույր ամպի մեջ հավաքվել էին ձյան փաթիլները: Նրանց այստեղ էր հրավիրել Ձյունե փերին: Բնության տերը հրամայել էր, որ փերինիր աշխատանքը լավ կատարի, և անմիջապես ձյուն նվիրի երկրին, որն աշնան դեղին տերևներից ու անձրևներից հոգնել է և անհամբեր սպասում է նոր տարվա գալուստին:
Այդ նոր տարին շատ կամակոր է, անպայման ցանկանում է, որ իր գալուստին ձյուն տեղա, և Ձմեռ պապը գա: Ձյունե փերին բարձրացրեց իր սառցե ցուցիչը և ձևավորեց այն փաթիլին, որի ծայրերը եղևնու ճյուղեր են հիշեցնում, այ այսպես`
Եվ ասաց.
–  Դու այն փաթիլն ես, որը մարդկանց կհիշեցնի եղևնու գոյության մասին, և մարդիկ կզարդարեն այն կանաչ ծառը, որ նման է քո ճյուղերին և դու ուրախություն կպարգևես:
Հետո ամպը սահեց երկնակամարով, և ցած թափվեցին եղևնաճյուղ փաթիլները:
Ապա Ձյունե փերին բարձրացրեց իր սառցե ձողն ու ձևավորեց այն փաթիլներին, որ այ այսպիսին էին` հետաքրքիր է չէ՞, կարծես նավի ղեկ լինի և կողմնացույցի սլաքներ: Դրանք ցույց են տալիս ժամանակը և մարդիկ հիշելու են իրենց անցյալն ու սպասեն ապագային, չէ՞ որ նոր տարին կսկսվի ուղիղ տասներկուսին:
Ապա ամպը ծանրաբեռնվեց փաթիլներով, և երկիր թափվեցին ժամանակ ցույց տվող փաթիլները: Եվ երջանկություն պարգևեցին:
Մեկ անգամ էլ ձեռքը վերցրեց սառցե ձողը Ձյունե փերին: Այս անգամ հավաքվեցին փաթիլները, որ այսպիսին էին:
Զարմացավ փերինիր ստեղծած ձյունիկի պատկերից և հասկացավ, որ ձյունիկի թևիկները նման են աղավնու թևերին և ուղարկեց երկիր այն ձյունիկները, որոնք խաղաղություն կտան մարդկանց:
Ձյունե փերին այդպես շարունակ տարբեր նախշազարդեր հնարեց ձյունիկների համար և ուղարկեց երկիր: Ապա հոգնած գնաց քնելու: Իր աշխատանքը վերջացրել էր, մնացածը Ամանորը կշարունակի:


ԾԱՂԿԱԾ ՄՈԼՈՐԱԿՆԵՐ

Աստղաբույլերը, որ ողկուզվել են երկնքում, գեղեցիկ հանգրվան են այն թագավորության, որ սովորական աչքով անտեսանելի է, բայց երբ երազում ես, մտքով կտեսնես ամրոցները, որ կառուցել են կարմիր, կապույտ և կանաչ թզուկները:
Կարմիր թզուկը` իր երկար, բարակ, կարմիր քթով, թագավորում է Կարմիր աստղի վրա, որ առկայծում է հեռուներիցու կարմրահուր լույս տարածում: Ամրոցի պատերի ներսում ապ-րում են ամենատաք զգացումները, որ միմյանց հետ զրուցում են, երգում, պարում և նրանց այդ շփումից կարմիր գույնն է ծնվում և հուրհրատում:
Կանաչ թզուկը` կանաչ կլորքթով, իր մոլորակում այնքան ծառ է տնկել, և բոլորը այն-քան կանաչ տնակներ են կառուցել, որ մոլորակը միայն կանաչ է երևում: Բնակիչներն ամ-բողջ օրըշրջում են այգիներում և կանաչ, մաքուր երանությամբ լցվում:
Կապույտ թզուկը` իր կապույտ ծուռումուռքթով ապրում է կապույտ մոլորակի վրա: Նա միայն ծաղիկներ է սիրում, և իր մոլորակը պատել է մանուշակներով, որ բուրում են և նուրբ ու գարնանային զգացումներ տալիս մոլորակի բնակիչներին:
Բայց մի անգամ, փոթորիկ դարձած, եկավ չար կախարդը: Նա քամի ու աղմուկ բե-րեցիրհետ` խանգարելով թզուկների հանգիստը: Այդ չար կախարդը չէրսիրում, որ երջանիկ էին ապրում: Նա անպայման ուզում էր խանգարել և այդ պատճառով նրան չէինսիրում և նաև վախենում էին, իսկ նրան այդ դուր էր գալիս: Այժմ էլ եկել և թզուկներից տուրք էր պահան-ջում: Եթե չտան, նա իր աղմկոտ, ու ամեն ինչ քանդող փոթորիկը բաց կթողնի մոլորակների վրա:
Կախարդը նրանց խոստացավ, որ եթե չտան տուրքերը, ապա երաշտ կբերի և կչորա-նան կանաչ տնկիները, կարմիր վարդերն ու կապույտ մանուշակները:
Կանաչ քիթը ավելի կանաչեց և սկսեց փխրեցնել առանց այն էլ շատ փխրուն` իր մոլո-րակի հողը: Եվ տնկեցնոր կանաչ տնկիներ` ավելացնելով կանաչը:

Կարմիր թզուկը բարկացավ, կարմրատակեց, և իր կարմիր քիթըտրորելով գնաց իր կարմիր մոլորակի կարմիր ավազների մեջ գեղեցիկ վարդեր աճեցնելու:
Կապույտ թզուկն այնքան շատ կապույտ մանուշակներ ուներիր մոլորակում, որոտք դնելու տեղ չկար, նայում էր ու թախծում, նայում էր ու թախծում:
Վերջապես թզուկները որոշեցին խորհուրդ հարցնել ծեր մոլորակից: Նրանք` թզուկնե-րը, շատ էին հարգում այդ մոլորակի տիրոջը, որուներ դարերի իմացություն: Ծերուկընստում էր իր մոլորակի ամենաբարձր կետում, և սպիտակ մորուքը հասնում էր լանջերին:
Եվ ասաց ծերունին.
–  Քնար համաստեղության աստղի վրա ապրում է մի աղջիկ, որ սրինգէ նվագում, իսկ աստղիկներն ապրում են նրա դյութիչ երաժշտության ներքո: Ձեզ կօգնի Քնար համաստե-ղության փերին: Նա կնվագի իր սրինգը, ու չար կախարդի չարությունը կոչնչանա:

Թզուկները տխրեցին: Նրանցից ոչ մեկը թևերչուներ, որ հասներ Քնար համաստեղու-թյուն:
–  Մենքթևերչունենք,–  միաբերան ասացին թզուկները:
–  Բայց դուք ունեք բարի ցանկություններ, իսկ բարի ցանկությունները կկատարվեն ավելի արագ, քան` չարինը: Չնայած, ես կարող եմ ձեզ օգնել, իմ մոլորակի աստղաթիռը ձեզ կհասցնի Քնար:
Ուրախացան թզուկները: Տեղավորվեցին աստղաթիռի հարմարավետ նստատեղերին և ճանապարհորդեցին միջմոլորակային տարածության մեջ դեպի Քնար: Դժվար չէր գտնել Քնար համաստեղությունը: Այն փայլում էր ու լարերից հնչյուններ էին տարածվում տիեզեր-քում: Այ այսպես` ճը¯նկ... ճը¯նկ... ճը¯նկ...
Ոսկեհուր փերին նրանց բոլորովին էլ չմերժեց: Նա կարծես գիտեր ու պատրաստ էր օգնելու: Իր դյութիչ սրինգի հնչյունները տարածելով` նա թռավ-հասավ Թզուկ համաստեղություն և հեռացրեց չարի ազդեցությունը: Կախարդը տեսավ, որ թզուկներն այնքան էլ հիմար չէին, և գտան իրեն հաղթելու գաղտնիքը, և հեռացավ տիեզերքի խորքերը, որոնելունոր գալակտիկա, որի վրա կիշխի:
Տոն հուրհրաց թզուկների համաստեղության տարածքում: Հրավառություն էր: Փայլա-տակում էին աստղիկները և պարում Ոսկեհուր փերու երաժշտության ներքո: Տնկիները, վար-դերն ու մանուշակները ժպտում էին ու հոտավետ բուրում:

Սաթենիկ Ղազարյան «Կետը, որ ուներ հրաշք շատրվան»

Օվկիանոսի ջրերում լողում էր կետ ձուկը: Նա լողում էր ու ջուր խմում, լողում էր ու ջուր խմում և ամեն անգամ տեսնում էր , որ իր խմած ջուրը դուրս է գալիս իր գլխի վերևի: Շատ անհանգստացավ կետ ձուկը: Մտածեց.
- Մի՞թե ինքը չի կարողանալու ջուր խմել,իր խմած ողջ ջուրն անընդհատ ետ է լցվում օվկիանոս: Այսպես ինքը ծարավ կմնա…Գուցե հիվա՞նդ է և չգիտի՞: Չէ, այսպես չի կարելի, հարկավոր է գնալ բժշկի:
Կետ ձուկը լողաց բժշկի մոտ:
-  Ի՞նչ է պատահել , - հարցրեց բժիշկը:
-  Պատկերացնու՞մ եք, որքան ջուր եմ խմում, միևնույն է, մնում եմ ծարավ: Իմ խմած ամբողջ ջուրը ետ է լցվում օվկիանոս:
Բժիշկը բերեց աստիճանը, դե որովհետև կետ ձուկը շա~տ մեծ է, հսկա, և բարձրացավ կետ ձկան վրա : Հետո կետ ձուկը ջուր խմեց  և այդ նուն պահին էլ մի հսկա ջրի շիթ դուրս եկավ կետ ձկան գլխի վերևի անցքից ու այդ փոքրիկ բժշկին նետեց ներքև:
-  Դե ի՞նչ, - հարցրեց վախեցած կետ ձուկը:
-  Ի՞նչ, ի՞նչ, ասելու բան էլ չէ, բայց պետք է ասեմ, քո գլխի վրա, անմիջապես կենտրոնում, մի մեծ անցք կա և քո խմած ջուրը դուրս է գալիս այդ անցքից,- շատ, շա~տ լուրջ բացատրեց բժիշկը:
-Վա~յ… վա~յ…վա~յ, իմ խեղճ գլուխ…- լաց եղավ կետ ձուկը,- օգնեք ինձ, խնդրու~մ եմ:
Բժիշկը մի լավ մտածեց, հետո մի մեծ խցան բերեց, բարձրացավ աստիճանով և այդ մեծ խցանը մուրճով մտցրեց կետ ձկան գլխին գտնվող անցքի մեջ:
-Վերջ, դու փրկված ես, կարող ես և լողալ, և ինչքան սիրտդ ցանկանա ջուր խմել,- ասաց բժիշկը:
Կետ ձուկն ուրախ - ուրախ լողաց օվկիանոսի ջրերում: Երբ ծարավեց, մի լավ ջուր խմեց: Ջուրը հավաքվեց նրա հսկա ստամոքսում և միանգամից հրեց խցանն ու դուրս ժայթքեց: Կետ ձուկը նորից վախեցավ , որ խցանն իրեն չօգնեց, իսկ մոտ լողացող շատ փոքրիկ ձկնիկներ ուրախացած բացականչեցին.
-  Ի~նչ գեղեցիկ շատրվան է, այդպիսի շատրվան միայն դու ունես` կետ ձուկ:
Կետ ձուկը հպարտացավ իր շատրվանով և որոշեց, այլևս սիրել ու պարծենալ իր ունեցած հրաշքով, չէ՞ որ նման շատրվան ոչ մի ձուկ չունի : Այն միայն իր հրաշքն է:
Մանկական բանաստեղծություններ
(հայ ժամանակակից հեղինակներ)

ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ
Ամեն մեկը իր գործն ունի
Մեր տանը,
Գուլպաներ է գործում նախշուն
Մեծ նանը:
Իր սենյակն է կարգի բերում
Հայրիկը,
Վաղվա դասն է նստած սերտում
Քույրիկս:
Իսկ մայրիկն էլ մեր շորերն է
Արդուկում,
Լռություն է, լռություն է
Սենյակում:
Ես էլ մեղմիկ երգ եմ ասում,
Չեմ լալիս,
Քնեցնում եմ օրորոցում
Տիկնիկիս:


ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ով Է ՆԵՐԿԵԼ
-Այգու պահակ, ասա դու ինձ,
Ով է նուռը ներկել կարմիր,
Ով է ծառերը բարձրացել`
Դեղին ներկել դեղձ, սերկևիլ,
Սպիտակով, սևով պատել
Խաղողի խիտ ողկույզները,
Կանաչ վրձին է ունեցել,
Որ կանաչ են ընկույզները:
Շագանակի գույնը քիչ էր,
Որ ներկել է միայն թուզը,
Իսկ քո այգում ինչու չկա
Կապույտ գույնը, մուգ փիրուզը:
-Այդ արևն է, փոքրիկ Արմիկ,
Ցանկապատից մտել անտես
Ու մրգերը մեկիկ-կեկիկ
Իր շողերով ներկել պես-պես:

ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍՈՆԱՆ ԿՐԿԵՍՈՒՄ
Փոքրիկ Սոնան գնաց կրկես,
Եվ զարմացավ ինչքան ասես,
Շունն ու գայլը մտերմացած
Նայում են վեր,նայում են ցած:
Ցածում մկնիկը կատվի հետ
Վազում առաջ,գալիս է ետ,
Իսկ վերևում աղվես աղան
Ագռավին է ասում՝խաղանք:
Վերջում Սոնան խիստ զայրացավ,
Թե՝հանդեսն այս շուտ վերջացավ,
Հետո ասաց մորը թաքուն՝
Եկ, կրկեսը տանենք մեր տուն:


ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ 
ՀՐԱՇՔ ԾԱՌԸ


Մի ծառ ունեմ,
Անուն չունի,
Վրան հազար
Պտուղ ունի:
Էլ սերկևիլ,
Էլ ձմերուկ,
Էլ դեղձ ու նուռ,
Էլ շատ պնդուկ:
Նաև դդում,
Նաև ընկույզ,
Էլ չեմ ասում`
Քաղցր ողկույզ:
Չեմ հասկանում
Ինչծառէ սա,
Վրան ամեն,
Ամեն ինչ կա:
Կարծես լինի
Փոքրիկ շուկա,
Որտեղ միայն
Առնող չկա,
Որովհետև
Ծախող չկա,
Որովհետև
Հրաշք է դա:

Ղուկաս Սիրունյան 

«Երկու մարդ, երկու թիթեռ ու երկու քառատող»

-Ինչի՞դ են պետք ձմռան կեսին
թիթեռորսիչ այս ցանցերը,
նետի՛ր տղաս, սահնակդ ա՛ռ,
սահիր ձյունե սահանքներով:

Վաղ գարնանը, երբ ետ եկան ծաղիկները,
կյանքը խայտաց արևի տակ,
տղաս կանչեց.-Հայրիկ, նայիր, երկու թիթեռ ի՞նչ են բերում:
-Թիթեռորսիչ ցանցերն են քո բռնած բերում: Ել, ընդունիր: