суббота, 2 апреля 2016 г.











































































«Հազար մղոնանոց ճանապարհը սկսվում է առաջին քայլից»...


http://b4.mskh.am/node/11827
 Հիշում եմ, երբ դպրոցական էի, հաճախ էի երազում, որ մի գեղեցիկ օր իմ տողերից որևէ տեղ տպագրված կտեսնեմ: Իմ ուսուցչուհին լավն էր, այն դժվարին ժամանակների համար անում էր ամեն բան, որ մեզ ոգևորեր: Վերցնում էր իմ բանաստեղծությունների տետրը ու երբ ազատ ժամեր էինք ունենում, մեզ համար կարդում էր : Ես հիշում եմ, թե նրա այդ քայլը որքան էր ոգևորում ինձ...
«Հազար մղոնանոց ճանապարհը սկսվում է առաջին քայլից»,-ասում էչինական ասացվածքը: Այսօր` Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ «Հասկեր մանկապատանեկան ստեղծագործությունների ժողովածու»-ի շնորհանդեսը(նախաձեռնող խումբ`«Կայարան»ակումբ, «Անդին» ամսագիր,«Էդիթ Պրինտ» հրատարակչություն ): Գրքում տպագրվել են տարբեր դպրոցների երեխաների , ինչպես նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Դպրոց-պարտեզի մի խումբ 4-րդ դասարանցիների ստեղծագործություններից (Սաթինե Տեր-Պետրոսյան, Էրիկ Մուրադյան, Նազենի Սանոյան, Մարիաննա Մանուկյան, Միլենա Հարությունյան): Ես այսօր բախտ ունեցա վայելելու մեր ստեղծագործող երեխաների հիացմունքն ու աչքերի անկրկնելի փայլը, նրանց ծնողների հուզմունքն ու երջանկությունը… Հիմա կյանքն այն չէ, ինչ իմ դպրոցական տարիների ժամանակ, հիմա երեխաները սովորում են մի հրաշալի կրթահամալիրում, ուր ստեղծված են բոլոր պայմանները նրանց դաստիարակության, զարգացման և առաջընթացի համար: Ես մեծ ոգևորությամբ ստացա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին տրված պատվոգիրը և հպարտ եմ,որ գնահատվում է աշխատանքն ու նվիրվածությունը,որ ես էլ պատիվ ունեմ կրթահամալիրի մի մասնիկը հանդիսանալու…

Ըստ իս մեր գրականությանը պետք են առողջ մտածելակերպով, ժամանակակից տաղանդավոր ստեղծագործողներ. Մեր երեխաները հույս են ներշնչում, որ հայ գրականությունը շարունակելու է իր զարգացման ուղին: Ես շնորհավորում եմ բոլոր մանուկ ստեղծագործողներին, մաղթում եմ, որ Աստծո ամենազոր աջը մշտապես հովանի լինի մեր հրաշամանուկներին, որ շարունակեն արարել նույն ոգով ու խանդավառությամբ և հատուկ շնորհակալություն եմ հայտնում նախաձեռնող խմբին, «Ծիծեռնակ» ամսագրին և բոլոր նրանց, ովքեր աշխատել են այս հրաշալի ժողովածուն հրատարակելու գործում…
Սիրով` Քրիստինե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий