четверг, 14 апреля 2016 г.

19.04.2016թ.(ժ. 11:00)
Մեր կրթահամալիրի հյուրն է Էդվարդ Միլիտոնյանը 




Հանդիպում Էդվարդ Միլիտոնյանի հետ
( ծրագիր)


***
Մարդու լեզուն
Նախ և առաջ`
Լռության մեջ մենակ
Մտածելու համար:

Դա աղոթքի նման`
Մրմունջին մոտ,
Երբ ձայն ու լռություն
Խառնված են իրար:

***
Ես հնձում եմ այն, ինչ չցանեցի,
Առանց ափսոսանք և առանց թախծի:

Եվ այն եմ հնձում, ինչ ցանեցի,
Ոչ ավել, ոչ պակաս: Սա է, գոհացիր:

Եվ հնձում եմ լուռ, հասկ է ամեն ինչ,
Քիստերը ծակող, ոսկեփայլ ու ջինջ:

Էդվարդ Միլիտոնյան


***

-Բարև Ձեզ, սիրելի բարեկամներ: Այսօր մեր կրթահամալիրի հյուրն է բանաստեղծ, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Մենք երկար ենք սպասել այս գեղեցիկ հանդիպմանը: Էդվարդ Միլիտոնյանի բանաստեղծություններն ու հեքիաթները   համով-հոտով են, հետաքրքիր և զվարճալի: Մենք սիրով կարդացինք նրա գործերը…

-Բարև Ձեզ, պարոն Միլիտոնյան: Մենք շատ ուրախ ենք, որ հյուրընկալվեցիք մեզ մոտ,
բայց մենք Ձեզ համար այնքան հարցեր ենք պատրաստել, դե գիտեք, երեխաները միշտ շատ հարցեր են ունենում…ոչինչ, չէ՞…

…..

-Իսկ հիմա, սիրելի ներկաներ, մենք կունկնդրեք Էդվարդ Միլիտոնյանի հետ հանդիպմանն ընդառաջ`  մեր պատրաստած ռադիոնյութը…( Երեխաների պատրաստած  ռադիոնյութի  ունկնդրում  թվային գրատախտակով)

3.Հարց ու պատասխան –Պարոն Միլիտոնյան, մեզ հայտնի է, որ դուք ծնվել եք 1952թ., մայիսի 12-ին, Երևանում , ավարտել եք թիվ 70  դպրոցը, , Ձեր դպրոցական կյանքից կպատմե՞ք որևէ հետաքրիր դեպք
4 .Երեխաները արտասանում են մեկական բանաստեղծություն Է. Միլիտոնյանից
5. Դուք միայն մանկագիր չեք, գրել եք մեծերի համար, բայց  դա թոնենք, երբ մի քիչ մեծանանք,իսկ  հիմա մի հարց ենք ուզում Ձեզ ուղղել, պարոն Միլիտոնյան. ինչու հենց երեխաների համար գրեցիք: Արդյո՞ք կա պատճառ, որ սկսեցիք գրել փոքրերի համար:
6.Ձեր բանաստեղծություններից  մեկը կասե՞ք մեզ համար…
                                                                                      
1.      ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Երբ մեր տարիքին էիք , ո՞ր  բանաստեղծի գործերն էիք սիրում կարդալ:
2.      Ո՞ր տարիքում եք սկսել ստեղծագործել:
3.      Պարոն Միլիտոնյան, իսկ մեզ ի՞նչ խորհուրդ կտաք կարդալ
4.      Պարոն Միլտոնյան մեզ հայտնի է, որ դուք նաև նկարում եք: Կասեք ո՞ր տարիքում եք սկսել նկարել
5.      Գրելը և նկարելը իրար խանգարո՞ւմ են, թե օգնում
6.      Իսկ ի՞նչ եք սիրում նկարել:
7.      Պարոն Միլիտոնյան , մեզ շատ դուր եկավ ձեր <<Ոսկին>> հեքիաթըՈ՞ր թվականին եք այն գրել:
8.      Մենք սիրով նկարել ենք այս հեքիաթի հերոսներին: Կգնահատե՞ք մեր նկարները:/ Նկարները կցուցադրվեն էլեկտրոնային գրատախտակով
9.      Պարոն Միլիտոնյան, այ հիմա, որ քանդում են մեր քաղաքի շինությունները, իրե՞նք էլ են վերջում հավեր դառնալու:
10.  Ո՞րն է այն գիրքը, որ պետք է կարդա մեզանից յուրաքանչյուրը:
11.  Իսկ ի՞նչ կուզեիք , որ փոխվի մեր երկրում :
12.  .Պարոն Միլիտոնյան,մենք գիտենք, որ Ձեր որդիները՝ Մուշեղ և Գնել Միլիտոնյանները նույնպես սովորել են մեր կրթահամալիրումորպես ծնող, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է մեր կրթահամալիրը այսքան տարի անց, ի՞նչ փոփոխություններ նկատեցիք։

13.  Պարոն Միլիտոնյան, դուք  մեզ համար առաջին հերթին մանկագիր եք.շատ հետաքրքիր ու գեղեցիկ են  Ձեր բանաստեղծություններն ու հեքիաթները: Մենք սիրով կարդացել ու առանձնացրել ենք մեր ընտրանին և հիմա մեծ սիրով կկարդանք Ձեզ համար…

.7.Էդվարդ Միլիտոնյանի մաղթանքը ընթերցողներին

8.Եզրափակում «Ցանկությունների նավ» երգով

Комментариев нет:

Отправить комментарий