воскресенье, 17 января 2016 г.

Մեր վիտամիններով հարուստ մրգային կիրակին



Խնձորից` բու

1.       Խնձորը պետք է հենց մեջտեղից կիսել: Մի կեսը շրջած դնել մատուցվող ափսեի մեջ, մյուս կեսը բարակ շերտատել և պատրաստել թևեր:
2.       Մեկ ուրիշ խնձորով պետք է պատրաստել նաև թռչնի գլխիկն ու սրածայր ականջները:
3.       Մեկ հատ աղի ձողիկն էլ կվերածվի ծառի ճյուղի, որի վրա կանգնած է մեր բուն, իսկ աչքերի համար կարելի է օգտագործել ձիթապտուղ կամ նռան հատիկներ:







Տանձից և խաղողից` սիրամարգ



1.      Տանձը պետք է մեջտեղից կիսել և մի կեսը շրջված դնել մատուցվող ափսեի մեջ:
2.      Կողքին շարել խաղողներ և դրանց վրա էլ` սև խաղողներ:
3.      Գազարով էլ կարելի է պատրաստել ոտիկներն ու կտուցը:






Դե, իմ սիրելի  երեխաներ, հրավիրեք նաև ձեր ընկերներին և մրգային տրամադրությամբ վայելեք կիրակին:

Բարի վայելում…

Комментариев нет:

Отправить комментарий