вторник, 3 ноября 2015 г.

«ԱՆՄԱՐԴԱԲՆԱԿ ԿՂԶՈՒՄ»
           

Այսօր մի հետաքրքիր խաղ խաղացինք մեր երկարացված օրվա ընթացքում: Խաղը իրադրությունային էր, կոչվում էր «Անմարդաբնակ կղզում»:
      Մեր էրիկը փակեց աչքերը և պատկերացրեց, թե իբր իրեն են կտակել մի մեծ կղզի, դղյակներ և ինքը պետք է գնա այդ հարստությանը  տիրանալու: Էրիկը ոգևորված ընկավ ճանապարհ: Մտավ դղյակներից ներս, նրան էր սպասում նաև մի համր ծառա, ով ծրար հանձնեց էրիկին: Էրիկը բացեց ծրարը և կարդաց.
- Կղզին և դղյակները կտակում  եմ քեզ, և դու կարող ես առանց կարիքների այնտեղ անցկացնել ողջ կյանքդ:
   Սակայն նամակում գրված էին նաև որոշ պայմաններ.
     -   Այս  կղզում պետք է ապրես միայն դու: Արգելվում է թեկուզ մեկ ժամով այնտեղ հրավիրել որևէ մեկին կամ երբեմն այցելել հարազատներին: Արգելվում է նաև այլ ճանապարհներով (հեռախոս, ֆաքս, նամակ և այլն) արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելը: Քո անխոս ծառան կկատարի քո բոլոր ցանկությունները:


 Երբ Էրիկս ծանոթացավ նամակի բովանդակությանը,լուրջ դեմքով  նայեց ինձ և ասաց.
-Ես համաձայն չեմ, ընկեր Քրիստինե, առանց իմ հարազատների և ընկերների ինչի՞ս են պետք էդ գանձերն ու դղյակները:Ես հրաժարվում եմ....ու բոլոր ընկերները նրան ծափահարեցին:
    Ես նայում էի նրանց ու հոգու խորքում մեծ հպարտություն էի ապրում...Սիրում եմ Ձեզ,իմ կյանքի նոր հրաշալիքներ....

Комментариев нет:

Отправить комментарий