воскресенье, 8 ноября 2015 г.

«ՄՏՔԻ ՀԻԳԻԵՆԱ» մեկ գավաթ ջրի շուրջ




Հերթական սեմինարը մեր խնդրանքով վարեց  լոգոպեդ, հատուկ մանկավարժ Սուսաննան: Սեմինարի թեման «Մտքի հիգիենա» -ն էր: Սուսաննան ընդգծեց, թե որքան կարևոր է ամեն օր մտքի «մաքրությամբ» զբաղվելը, հատկապես , երբ գործ ունենք երեխաների հետ: Մեզ հանձնարարվեց  փակել  աչքերը և չմտածել, կամ մտածել գոնե մի բանի մասին: Այնուհետև բացասական մտքերը ցրելու համար նկարեցինք հատուկ մտքի լարվածությունը հանգստացնող պատկերներ: Այս գործողությունները կատարում էինք մի բաժակ ջրի շուրջ, կարևորելով անցյալ սեմինարի մեր փորձը: 
 Շատ օգտակար ու կարևոր են նման հանդիպումները դասավանդողների համար: Նոր ուժով ու էներգիայով, մաքրած մտքով ու ժպիտով սկսեցինք մեր աշխատանքային հինգերորդ օրը: Շնորհակալություն ....

Комментариев нет:

Отправить комментарий