пятница, 30 октября 2015 г.

 Ինչպես ասել  է մեծ փիլիսոփա Լուկիոս Սենեկան` «Սովորեցնելով ուրիշներին սովորում ենք մենք` ինքներս»...


Այսօր երկարացված օրվա դասավանդողների հետ սեմինար անցկացրեց հատուկ մանկավարժ, լոգոպեդ Սուսաննան: Նա ընդգծեց ջրի օգտակարությունը մարդու նյարդային համակարգի և ներաշխարհի խաղաղության համար,  խաղի միջոցով մեզ ցույց տվեց ջրի էներգիան և ուժը: Քննարկեցինք  մանկավարժական որոշ հարցեր, սովորողի դաստիարակության մի շարք մեթոդներ ու ձևեր: Բերեցինք գրքերից և առօրյա կյանքից օրինակներ, փորձեցինք վերլուծություններ անել: Այսօրվա սեմինարը իր  դրական էներգիայով և մանկավարժական խաղերի   հագեցվածությամբ  մեծ բավականություն պատճառեց մեզ և մենք ցանկություն հայտնեցինք, որպեսզի նմանօրինակ հանդիպումներ հաճախ լինեն:
Սեմինարից մեծ էներգիա ստացած, չնայած անձրևոտ եղանակին, բավականին ջերմ ու առույգ եկանք  դասարան և նույն տրամադրությունը շարունակվեց ամբողջ օրվա ընթացքում: Շնորհակալություն կազմակերպիչներին և իհարկե, սիրելի Սուսաննային:











Комментариев нет:

Отправить комментарий