четверг, 29 октября 2015 г.


 Սովորում ենք առասպելներ
Այսօրվա առասպելի թեման հացի փշուրի մասին էր...սովորողները հատված առ հատված կարդացին և քննարկեցինք....




ԱՌԱՍՊԵԼ ՀԱՑԻ ՓՇՈՒՐԻ ՄԱՍԻՆ

    Հայերի, ինչպես և շատ այլ ժողովուրդների մոտ, սկսած անհիշելի ժամանակներից, միշտ էլ հացի պաշտամունք է եղել: Հայերը, երբ պատվավոր հյուրի էին դիմավորում, միշտ նրանց
մատուցում էին աղ ու հաց, այն բարիքները, առանց որոնց հնարավոր չէ ապրել: Հացը համարվել է սեղանի զարդ, իսկ ամենալավ ու ամենահարգված գործը` հացթուխի գործն է համարվել:
    Ասում են` հացը չի կարելի հակառակ երեսի վրա դնել: Ասում են նաև, որ չի կարելի հացը գետին գցել կամ գետնի վրա ընկած թողնել:
    Հայկական հին զրույցը պատմում է, որ հենց մի փշուր հաց է ընկնում գետին, այդ  ժամանակ մարդկանց համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում երկնքից և մի ոտքով կանգնում հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի: Այնպես որ, գետին ընկած յուրաքանչյուր հացի փշրանքի վրա մի -մի հրեշտակ է կանգնած: Եվ քանի որ մեկ ոտքի վրա կանգնելը բավականին դժվար ու հոգնեցուցիչ գործ է, մարդիկ պետք է օգնության շտապեն հրեշտակներին, անմիջապես գետնից վերցնեն ընկած հացը և բարձր տեղ դնեն:
     Հացը գետին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել կրակի բոցերի մեջ ու սրբացել:
    

Комментариев нет:

Отправить комментарий