пятница, 18 марта 2016 г.


Առջևում մեր ամենասիրելի տոներից մեկն է`
Հարության տոնին ընդառաջ

ԴԵՍԻՑ-ԴԵՆԻ
Զատկին հավկիթները զարդարելու հեշտ ու յուրօրինակ տարբերակներ
Թե ինչպես կարմիր ներկել Սուրբ Զատկի հավկիթները գիտեն, թերևս, բոլորը: Ավանդական մի շարք միջոցներ կան, որոնք օգնում են ստանալ օրվա խորհուրդը կարմիր ձվիկների միջոցով: Դրանցից է, օրինակ, ձուն եփելիս սոխի կեղև ավելացնելը, ընդ որում, որքան շատ կեղև ու քիչ ձու, այնքան՝ ավելի վառ կարմիր գունավորում: Մյուս հայտնի ձևն էլ արհեստական ներկերի օգտագործումն է:
Իսկ մենք Ձեզ ենք առաջարկում փոքր-ինչ ավելի ժամանակակից դիզայն Զատկի տոնին պատրաստվելու համար: Նախ մի քանի գաղտնիք... Կարելի է զարդարել ոչ միայն եփած ձուն, այլև դրա դատարկ կեղևը: Այո, այո, ամեն ինչ ճիշտ է. հնարավոր է հավկիթի ներսի պարունակությունը դուրս հանել այնպես, որ կեղևը չտուժի: Դրա համար ուղղակի ձվի երկու սուր ծայրերին փոքր անցքեր բացեք ասեղի միջոցով և թույլ տվեք, որ հեղուկ մասը ծորա: Ահա և վերջ: Մնում է միայն զարդարել և մենք կունենանք ոչ միայն գեղեցիկ հավկիթներ, այլև հետաքրքիր նվերներ' Զատկի տոնին բարեկամներին ուրախացնելու համար:
Զարդարելու համար, իհարկե, պետք կլինի սոսինձ. համաձա՞յն եք: Մի շտապեք. սոսնձի փոխարեն կարելի է օգտագործել ձվի սպիտակուց: Սա, անշուշտ, այն դեպքում, եթե աշխատում եք եփած ձվի հետ, որը հետո ուտելու են. սոսինձը կարող է վտանգավոր լինել:
Անցնենք գործի:
Վերցրեք հետաքրքիր նախշերով անձեռոցիկներ և զգուշորեն կտրատեք նախշերը, ապա դրանք սպիտակուցի միջոցով կպցրեք հավկիթներին: Դուք կստանաք հետաքրքիր, գարնանային պատկեր:


Անչափ գեղեցիկ ձվիկ կարելի է ստանալ տարբեր գույների ներկված ձվերի կեղևների փշրանքներից: Այդ խայտաբղետ կտորտանքները կպցնելով մեկ այլ ձվիկի' կստանաք չկրկնվող մոդել:

Կարելի է օգտագործել նաև գույնզգույն թելեր:

Չմոռանանք նաև արդեն մեկ շաբաթ առաջ աճեցրած ու պատրաստած խոտերի մասին: Եթե դրանք տեղավորեք մեկ ձվիկի համար նախատեսված ամանների մեջ, ապա հավկիթն առանձնակի զարդարման կարիք չի ունենա: Բավական կլինի նրա բնական գեղեցկությունը:

http://ladynews.am/arm/news/609/zatkin-havkitnery-zardarelu-hesht-u-yurorinak-tarberakner/

Комментариев нет:

Отправить комментарий