вторник, 15 декабря 2015 г.

Հանդիպում թարգմանիչ Աշխեն Բախչինյանի հետ






 Դպրոց-պարտեզի համար գեղեցիկ օր էր նաև դեկտեմբերի 11-ը: «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ»,
 «Երկարագուլպա Պիպին», «Ամեն ինչ Տանիքի Կառլսոնի մասին», «Էմիլը Լյոնեբերգայից»  գրքերի թարգմանիչ Աշխեն Բախչինյանին հյուրընկալեցինք մեր ընթերցասրահում: Նշված գրքերի հեղինակը շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենն է, ում գործերը  թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով: Աստրիդ Լինդգրենի ստեղծագործությունները դեռ մանկուց հետաքրքրել են Աշխեն Բախչինյանին և  նա սիրով զբաղվել է դրանց թարգմանությամբ: Սովորողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին տիկին Աշխենին և կիսեցին իրենց տպավորությունները: Ոմանք նաև իրենց հեքիաթն էին կառուցել Լինդգրենի հերոսների մասնակցությամբ : 
«Եթե ուզում ես չաշխատել, զբաղվիր սիրելի գործով»,- մեջբերում արեց մեր սիրելի թարգմանչուհին և  սովորողներին խորհուրդ տվեց հաճախ կարդալ ու սիրել ընթերցանությունը: Աշխեն Բախչինյանը նշեց, որ առաջիկայում սպասվում են հետաքրքիր գրքերի  նոր թարգմանություններ: 
Հանդիպումը շատ հագեցած ու տպավորիչ էր:  Շնորհակալություն սիրելի տիկին Աշխենին իր կատարած կարևոր աշխատանքի և գեղեցիկ հանդիպման  համար…

Комментариев нет:

Отправить комментарий