вторник, 23 августа 2016 г.
понедельник, 22 августа 2016 г.
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ
22.08.2016թ.
Այսօր՝ օգոստոսի 22-ին տրվեց մանկավարժական ստուգատեսային ճամբարի մեկնարկը: օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, այնուհետև ունկնդրեցինք կրթահամալիրի տնօրեն՝ տիար Բլեյանի խոսքը:
Օրվա շարունակությունը սպորտային էր: Հեծանվորդ-մանկավարժների մեր խմբով ՝ տիկին Մարիետի առաջնորդությամբ բռնեցինք դեպի Դպրոց-պարտեզ տանող ճանապարհը, որը լի էր սլացող մեքենաներով, հետիոտների անցուդարձով, ինչպես նաև մեծ ու փոքր թումբ-բլուրներով, որոնք հաղթահարելիս լցվում ես բարձունք նվաճողի հաճելի զգացումով...
ուշագրավ և հետաքրքիր էր ուսումնական սեմինար-պարապմունքը, որի ընթացքում քննարկեցինք մանկավարժական, մեթոդական, նախագծային և ուսումնական բազմաթիվ հարցեր: Սեմինարի ավարտից հետո քայլեցինք դեպի դպրոցներ և նախաձեռնեցինք տարածքի, գույքի, շրջակա միջավայրի մաքրման և բարեկարգման աշխատանքներ...
Ինչպես յուրաքանչյուր օր, այս օրն էլ մեր կրթահամալիրում անցավ հագեցած, հետաքրքիր և բովանդակալից:
Եվ ինքնակրթության-ինքնազարգացման կարևորման խորը գիտակցումով՝

«Ուսումնական
տարվան պատրաստ եմ ֆիզիկապես, հոգեպես,
մեթոդապես. պատրաստ է իմ ուսումնական տարածքը»…
пятница, 29 июля 2016 г.
Հերթապահության առաջին օրվա աշխատանքային ուրախ եռուզեռը
Ինչպես ասում են` աշխատասեր մարդը միշտ գտնում է, որ իր աշխատանքը տակավին ավարտված չէ: Դպրոց-պարտեզի ակտիվ, աշխատասեր ջոկատներն ու ճամբարականները հենց այդպես էլ մտածում են…
Այսօրվա մեր հերթապահության ընթացքում ականատես եղանք աշխատանքային ջոկատների ակտիվ գործունեությանը (լողավազանի և միջավայրի մաքրման աշխատանքներ, բակային աշխատանքներ և այլն): Բոլորն էլ մեծ պատրաստակամությամբ էին զբաղվում իրենց աշխատանքով, իսկ լուսավոր ու գեղեցիկ լողավազանում Տաթև Համբարյանն էր` իր ակտիվ լողորդների հետ…
Գրասենյակում մեր աշխատանքային օրը ևս ակտիվ էր` ընդունեցինք մանկապարտեզի և լողի ընդունելության հետ կապված հեռախոսազանգեր, ինչպես նաև եղան այցելուներ, շրջեցին դպրոցում,ծանոթացան ուսումնառության պայմանագրին:
Այսօր
մեր լավ գործընկերուհի Լուսինե Պետրոսյանի ծննդյան օրը գեղեցիկ տոնի վերածեցին իր սովորողներն ու
նրանց ծնողները, և բարձր տրամադրությամբ էլ ամփոփեցինք մեր
հերթապահության առաջին օրը:
Օրվա
հերթապահներ`
Աննա
Գանջալյան և Քրիստինե Հովսեփյան
воскресенье, 26 июня 2016 г.
Подписаться на:
Сообщения (Atom)