понедельник, 13 июня 2016 г.

Երեխաները միանգամից և հեշտությամբ են համակերպվում երջանկության հետ, քանի որ իրենց էությամբ նրանք իրենք են հանդիսանում ուրախություն և երջանկություն:
                                                                                        ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

Ամառային ճամբարի մեր առաջին օրը շատ հետաքրքիր և բովանդակալից էր: Օրվա մեկնարկը տրվեց 09:00-ին: 19 հոգանոց խմբով, Մեծն Կոմիտասի «Կաքավիկ»  երգը մեր շուրթերին, քայլեցինք դեպի Մայր դպրոց: Մարմարյա սրահում երգեցինք, պարեցինք, լսեցինք մեր սիրելի տնօրեն՝ տիար Բլեյանի  և Կրթության ,գիտության նախարար՝  Լևոն  Մկրտչյանի ողջույնը, այնուհետև կրթահամալիրի  բակում  երեխաները  զբաղվեցին կավագործությամբ, ուսումնասիրեցին բատիկայի վրա արված աշխատանքները:  Ինչպես նաև պատասխանեցին  լրագրողների հարցերին, պատմեցին մեր  ամառային ճամբարի մասին և կիսվեցին  իրենց տպավորություններով:
Օրը շարունակեցինք Դպրոց-պարտեզի լուսավոր ու գեղեցիկ ճաշարանում: Սովորեցինք ճաշից առաջ ասվող աղոթքը: Այնուհետև՝  լող, բակային խաղեր, շախմատ, ընթերցանություն….
Երեխաները ոգևորված մասնակցեցին բնագիտական փորձին՝ (փուչիկները փչեցին սոդայի և կիտրոնի աղի խառնուրդով), այնուհետև վերլուծեցին և նկարեցին իրենց աշխատանքը…
Ինձ համար կարևոր է  յուրաքանչյուր  երեխայի   տրամադրությունը և ես ինձ երջանիկ եմ զգում, որ օգնում եմ երեխաներին հետաքրքիր գույներով լցնել ամառը…
Հաճելի ամառ բոլորիս…
Սիրով՝ Քրիստինե Հովսեփյան

Շնորհակալություն…

пятница, 10 июня 2016 г.

Հունիսյան թատերական փառատոնին ընդառաջ.

«Գիշերային երգիչը» հեքիաթի ընթերցում դերերով՝https://soundcloud.com/user-217908926/6n1xmasxtlkl

«Ընձուղտաբզեզը» հեքիաթի ընթեցում դերերով՝ https://soundcloud.com/user-217908926/xvxezgdwnbhb
Մեր Մեդիալրագրության  խմբի աշխատանքները
Ճամբարի ղեկավար՝ Քրիստինե Հովսեփյան
Օրվա ռեժիմ․
  • 9:00-16:00   ճամբարային գործունեություն
  • 9:00-9:30     առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 11:00-11:30 նախաճաշ
  • 14:00-14:30 ճաշ
Օրը բաղկացած է  հետևյալ բաղադրիչներից․
  • Ընդհանուր պարապմունք
  • Լող, մարզական գործունեություն
  • Ստուգատեսային գործունեություն
  • Տեխնոլոգիական գործունեություն
  • Բակային աշխատանք
  • Տարածքի, միջավայրի ձևավորման աշխատանքներ
  • Բնագիտական գործունեություն
  • Երաժշտություն, պար, խաղ
  • Ընթերցանություն
Հունիսի 13.
  • 9:00-9:40      միջավայրի խնամք
  • 9:40-10:00    քայլք դեպի Մայր դպրոց
  • 10:00-10:30  առավոտյան ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում
  • 10:30-10:45  վերադարձ Դպրոց-պարտեզ
  • 10:45-11:15  բակային խաղեր(ֆուտբոլ, ազգային խաղեր,)
  • 11:15-11:30  ընդմիջում 
  • 11:30-12:00  շախմատ
  • 12:00-13:00  լող
  • 13:00-14:00  կավագործություն(պատրաստում ենք բաժակներ)
  • 14:00-14:30  ընդմիջում
  • 14:30-15:00  ընթերցանություն(Չինական ժողովրդական հեքիաթներից կընթերցենք  «Ագահ դատավորը»)
  • 15:00-15:30  բնագիտական փորձեր(Ինչպես փչել փուչիկը կիտրոնաթթվի և սոդայի խառնուրդով, վերլուծել փորձը , նկարել paint ծրագրով և մատիտով)
  • 15:30-16:00  ճամբարային օրվա լուսաբանում
Հունիսի 14.
  • 9:00-9:40      միջավայրի խնամք
  • 9:40-10:00    քայլք դեպի Մայր դպրոց
  • 10:00-10:30  առավոտյան ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում
  • 10:30-10:45  վերադարձ Դպրոց-պարտեզ
  • 10:45-11:15  հեծանիվ, հեծանվախաղերի ուսուցում
  • 11:15-11:30  ընդմիջում
  • 11:30-12:00  նկարչական-տեխնոլոգիական աշխատանքներ լողավազանի բակում
  • 12:00-13:00  լող. լողային խաղերի ուսուցում
  • 13:00-14:00  կավագործություն(պատրաստում ենք աղամաններ)
  • 14:00-14:30  ընդմիջում
  • 14:30-15:00  Սեղանի խաղեր(շախմատ, լոտո, դոմինո)
  • 15:00-15:30  ընթերցանություն(Ջաննի Ռոդարի)
  • 15:30-16:30  ճամբարային օրվա լուսաբանում(սռադիոհաղորդում)
Հունիսի 15.
  • 9:00-9:30     միջավայրի խնամք
  • 9:30-10:00   առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 10:00-11:00  հեծանիվ, հեծանվախաղերի ուսուցում
  • 11:00-11:30  ընդմիջում
  • 11:30-12:00  բնագիտական փորձեր(թռչող օդապարիկներ թեյի գույներով)
  • 12:00-13:00  լող, լողային մարմնամարզություն
  • 13:00-14:00  նկարչություն(նաև paint ծրագրով),կավագործություն(  իրենց ցանկությամբ որևէ բան)
  • 14:00-14:30  ընդմիջում
  • 14:30-15:30  Սեղանի խաղեր (շախմատ, լոտո, դոմինո)
  • 15:30-16:00  ճամբարային օրվա լուսաբանում
Հունիսի 16.
  • 9:00-9:30      միջավայրի խնամք
  • 9:30-10:00    առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 10:00-11:00  ամառային աղցանի պատրաստում
  • 11:00-11:30  ընդմիջում
  • 11:30-12:00  շախմատ
  • 12:00-13:00   ընթերցանություն լողավազանում
  • 13:00-14:00  կավագործություն (կպատրաստեն իրենց սիրելի հեքիաթի հերոսներին), նկարչություն.(կնկարեն իրենց սիրելի հեքիաթի հերոսներին)
  • 14:00-14:30  ընդմիջում
  • 14:30-15:00  ֆիլմի դիտում, աուդիո հեքիաթների ունկնդրում 
  • 15:00-15:30  ծաղիկների խնամք
  • 15:30-16:00  ճամբարային օրվա լուսաբանում
Հունիսի 17.
  •  9:00-9:30    միջավայրի խնամք
  • 9:30-10:00   առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 10:00-11:00  սառը թխվածքի պատրաստում
  • 11:00-11:30  ընդմիջում
  • 11:30-12:00  հեծանիվ, հեծանվային խաղեր
  • 12:00-13:00  լող. լողային վարժություններ
  • 13:00-14:00  կավագործություն, նկարչություն
  • 14:00-14:30  ընդմիջում
  • 14:30-15:00  Պար. (Էջմիածնի պար)
  • 15:00-15:30  շախմատ
  • 15:30-16:30  ճամբարային օրվա լուսաբանում


Հունիսի 20
  • 9:00-9:30     ընդհանուր պարապմունք     
  • 9:40-10:10   միջավայրի խնամք
  • 10:10-11:00 սեղանի խաղեր(շախմատ,լոտո, դոմինո)
  • 11:15-11:30  ընդմիջում
  • 11:30-12:00  նկարչական-տեխնոլոգիական աշխատանքներ լողավազանի բակում
  • 12:00-13:00  լող. լողային խաղերի ուսուցում
  • 13:00-14:00  կավագործություն(պատրաստում ենք ծաղկամաններ)
  • 14:00-14:30  ընդմիջում
  • 14:30-15:00  բակային խաղեր (ազգային խաղեր, ֆուտբոլ)
  • 15:00-15:30  ընթերցանություն(առակներ)
  • 15:30-16:00  ճամբարային օրվա լուսաբանում
Հունիսի 21
  • 9:00-9:30      առավոտյան  ընդհանուր պարապմունք   
  •  9:30-10:10   միջավայրի խնամք
  • 10:10-11:00  բնագիտական փորձեր
  • 11:00-11:30  ընդմիջում
  • 11:30-12:00  աուդիոհեքիաթների ունկնդրում
  • 12:00-13:00  լող, լողային մարմնամարզություն
  • 13:00-14:00  կավագործություն 
  • 14:00-14:30  ընդմիջում
  • 14:30-15:30  սեղանի խաղեր (շախմատ, լոտո, դոմինո)
  • 15:30-16:00  ճամբարային օրվա լուսաբանում
Հունիսի 22
  • 9:00-9:30      առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 9:30-10:00    միջավայրի խնամք
  • 10:00-10:30  սեղանի խաղեր
  • 10:30-11:10  սովորում ենք պարել
  • 11:10-11:30  ընդմիջում
  • 11:30-12:00   շախմատ
  • 12:00-13:00  լող. լողային վարժություններ
  • 13:00-14:00  բնագիտական փորձեր
  • 14:00-14:30  ընդմիջում
  • 14:30-15:30  ընթերցանություն
  • 15:30-16:00  ճամբարային օրվա լուսաբանում
Հունիսի 23 
  • 9:10-9:30    առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 9:30-10:00  միջավայրի խնամք
  • 10:00-11:00  վազք, ցատկապարան,  թիմային խաղեր
  • 11:00-11:30  ընդմիջում
  • 11:30-12:00  երգեցողություն
  • 12:00-13:00   լող. ընթերցանություն լողավազանում
  • 13:00-14:00  կավագործություն, նկարչություն 
  • 14:00-14:30  ընդմիջում
  • 14:30-15:00  շախմատ
  • 15:00-15:30  ծաղիկների խնամք
  • 15:30-16:00  ճամբարային օրվա լուսաբանում
Հունիսի 24
  • 09:00-09:30 առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:30-10:00 միջավայրի խնամք
  • 10:00-11:15  բակային խաղեր(ֆուտբոլ, ազգային խաղեր,)
  • 11:15-11:30  ընդմիջում 
  • 11:30-12:00  շախմատ
  • 12:00-13:00  լող
  • 13:00-14:00  կավագործություն
  • 14:00-14:30  ընդմիջում
  • 14:30-15:00  ընթերցանություն մեր բլոգներից
  • 15:00-15:30  միջավայրի խնամք
  • 15:30-16:00  ճամբարային օրվա լուսաբանում



Ամառային ճամբար՝