понедельник, 13 июня 2016 г.

Երեխաները միանգամից և հեշտությամբ են համակերպվում երջանկության հետ, քանի որ իրենց էությամբ նրանք իրենք են հանդիսանում ուրախություն և երջանկություն:
                                                                                        ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

Ամառային ճամբարի մեր առաջին օրը շատ հետաքրքիր և բովանդակալից էր: Օրվա մեկնարկը տրվեց 09:00-ին: 19 հոգանոց խմբով, Մեծն Կոմիտասի «Կաքավիկ»  երգը մեր շուրթերին, քայլեցինք դեպի Մայր դպրոց: Մարմարյա սրահում երգեցինք, պարեցինք, լսեցինք մեր սիրելի տնօրեն՝ տիար Բլեյանի  և Կրթության ,գիտության նախարար՝  Լևոն  Մկրտչյանի ողջույնը, այնուհետև կրթահամալիրի  բակում  երեխաները  զբաղվեցին կավագործությամբ, ուսումնասիրեցին բատիկայի վրա արված աշխատանքները:  Ինչպես նաև պատասխանեցին  լրագրողների հարցերին, պատմեցին մեր  ամառային ճամբարի մասին և կիսվեցին  իրենց տպավորություններով:
Օրը շարունակեցինք Դպրոց-պարտեզի լուսավոր ու գեղեցիկ ճաշարանում: Սովորեցինք ճաշից առաջ ասվող աղոթքը: Այնուհետև՝  լող, բակային խաղեր, շախմատ, ընթերցանություն….
Երեխաները ոգևորված մասնակցեցին բնագիտական փորձին՝ (փուչիկները փչեցին սոդայի և կիտրոնի աղի խառնուրդով), այնուհետև վերլուծեցին և նկարեցին իրենց աշխատանքը…
Ինձ համար կարևոր է  յուրաքանչյուր  երեխայի   տրամադրությունը և ես ինձ երջանիկ եմ զգում, որ օգնում եմ երեխաներին հետաքրքիր գույներով լցնել ամառը…
Հաճելի ամառ բոլորիս…
Սիրով՝ Քրիստինե Հովսեփյան

Շնորհակալություն…

























































































Комментариев нет:

Отправить комментарий